Պատգամավորի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ։ Այս մասին տեղեկացրեц նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը’ հավելելով, որ դատավճիռը պարտադիր բողոքարկվելու է։
Ըստ մեղադրանքի՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ քննված գործի ընթացքի և նշված գործով 2024 թ. սեպտեմբերի 26-ին կայացված ՍԴՈ-1749 որոշման կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 28-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Էդգար Ղազարյանը հրապարակել է «Սահմանադրական դատարանի դատավորներին և արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ։