https://arm.sputniknews.ru/20260806/rd-shuka-artahanman-sahmanapakumnery-mtahvogich-en-rubinjany-matvienkvojin-105484023.html
ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը` Մատվիենկոյին
ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը` Մատվիենկոյին
Sputnik Արմենիա
Զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը` շարունակելու բաց երկխոսությունը։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T18:47+0400
2026-08-06T18:47+0400
2026-08-06T18:47+0400
ռուբեն ռուբինյան
վալենտինա մատվիենկո
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98485577_0:0:1280:720_1920x0_80_0_0_9c43c4f745bf720950278f62eae46441.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայաստանյան ապրանքների՝ Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման սահմանափակումները մտահոգիչ են։ Այս մասին ասել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության կարևորությունը։Քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգը։ Ռուբինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ակնկալվող՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը կարող է գործնականում հնարավոր դառնալ միայն Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և գործընթացի՝ առարկայական փուլ մտնելուց հետո։Զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու բաց երկխոսությունը՝ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման և երկկողմ օրակարգի հարցերի շուրջ փոխըմբռնման ամրապնդման նպատակով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98485577_160:0:1120:720_1920x0_80_0_0_e78150b372d3ed599266830cdf09d852.jpg.webp
ռուբեն ռուբինյան, վալենտինա մատվիենկո, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, արտահանում
ռուբեն ռուբինյան, վալենտինա մատվիենկո, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, արտահանում
Զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը` շարունակելու բաց երկխոսությունը։
«Ռուբեն Ռուբինյանը կարևորել է խնդրի կարգավորումը՝ երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային հիմքի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների շրջանակներում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության կարևորությունը։
Քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգը։ Ռուբինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ակնկալվող՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը կարող է գործնականում հնարավոր դառնալ միայն Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և գործընթացի՝ առարկայական փուլ մտնելուց հետո։
Զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու բաց երկխոսությունը՝ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման և երկկողմ օրակարգի հարցերի շուրջ փոխըմբռնման ամրապնդման նպատակով։