Դատարանները փակենք, տեղը «պերաշկիանոց» բացենք․ Խամոյանը՝ ՔՊ-ի քայլերը քողարկելու մասին

https://arm.sputniknews.ru/20260806/datarannery-pakenq-teghy-perashkianvoc-bacenq-khamvojany-qp-i-qajlery-qvogharkelu-masin-105483887.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105327483_89:0:1512:1067_1920x0_80_0_0_bfdf43df2ccbc41eb7e0ab7fb9e842a1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ագնեսա խամոյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընդդիմություն, իշխանություն, դատարան

ագնեսա խամոյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընդդիմություն, իշխանություն, դատարան

Բաժանորդագրվել

Խամոյանի խոսքով` եթե արդարադատությունը ժողովուրդն է իրականացնում, ապա դատարանների փոխարեն պետք փողոցում հարցում անելով արդարադատություն իրականացվի։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Իշխանություններն ամեն ապօրինություն քողարկում են ժողովրդի ցանկության անվան տակ։ Այսօր ԱԺ–ում իր ելույթի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Նա, դիմելով եվրոպամետ իշխանությանը, հորդորեց նշել գոնե մեկ եվրոպական երկիր, որտեղ «ապօրինությունները ժողովրդի անվան տակ են արվում»։

«Ասում ենք՝ մանդատագող եք, պատասխանում եք՝ եթե անգամ նման բան է եղել, ժողովուրդն ասում է, որ հասնում է։ Եթե այդպես է, ապա իշխանության 3–րդ ճյուղը փակենք ու տեղը «պերաշկիանոց» բացենք։ Եթե ասում եք, որ ժողովուրդն է ցանկանում, այդ դեպքում դատարաններն ինչո՞ւ եք պահում, էդ ահռելի քրեական հատորները մեր ինչի՞ն են պետք։ Եկեք գնանք փողոցում հարցում անենք ու հասկանանք՝ ժողովուրդն ինչ է ուզում, և այդ կերպ արդարադատություն իրականացնենք»,– ասաց Խամոյանը։

Պատգամավորի խոսքով՝ ժողովրդի ընդդիմադիր հատվածն էլ իշխանությանը պատժելու հետ կապված ընդդիմադիր պատգամավորներից շատ բան է պահանջում։

«Դուք չեք պատկերացնի՝ ինչ սցենարներ են տեսնում, թե ինչ դատաստան պետք է տեսնեք․ ես այդպես չեմ պատկերացնում, դա ինձ համար ընդունելի չէ։ Ժողովուրդն ասե՞լ է, որ պետք է Արեգնազ Մանուկյանի դուստրը զրկված լինի իր մայրիկին տեսնելու հնարավորությունից։ ՔՊ–ական պատգամավորներից որևէ մեկն այդպես էլ չի անդրադառնում այդ հարցին։ Ի դեպ, Արեգնազ Մանուկյանի դուստրը հոգեբանի է այցելել ու կա համապատասխան եզրակացություն, թե ինչ վիճակում է նա գտնվում»,– շարունակեց Խամոյանը։

Ագնեսա Խամոյանը ՔՊ–ին հիշեցրեց, որ ընդդիմադիր պատգամավորները հստակ գնահատական էին տվել, երբ ձերբակալել էին ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը, սակայն նույն ընթացքում ՔՊ–ի որևէ անդամ չէր արձագանքում, մինչև չստացավ Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը։

Leave a comment