Նուբարաշենի աղբավայրում աղբը լցվել է աշխատակցի վրա. նա մահացել է

Բաժանորդագրվել

Քրեական վարույթ է նախաձեռնվել աշխատանքային կանոնները խախտելու հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Երևանի «Նուբարաշեն» աղբավայրում աղբը լցվել է 29-ամյա աշխատակցի վրա, ինչի հետևանքով նա մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ոստիկանությունը դեպքի մասին ահազանգը ստացել է օգոստոսի 6-ին` ժամը 16:50-ի սահմաններում։ Աղբավայրում աշխատանքներ կատարելիս տրակտորն աղբն առաջ է տարել, ու այն լցվել է աշխատակցի վրա։ Աղբավայրի աշխատակիցներն ու հրշեջ-փրկարարները հայտնաբերել են տուժածին, դուրս բերել այդտեղից։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց նա ճանապարհին մահացել է»,– գրում է կայքը։

Ըստ կայքի` դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել աշխատանքային կանոնները խախտելու հատկանիշներով, որն առաջացրել է մարդու մահ։

Քննչական բաժնում պարզվում է մահացածի ինքնությունը։

Leave a comment