Չարլզ 3-րդը պատրաստ է աջակցել իր եղբայր Էնդրյուի և Էփշտեյնի կապերի հետաքննությանը | ՄԱՄՈՒԼ.ամ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը պատրաստ է աջակցել իր եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի և մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի կապերի հետաքննությանը, գրում է Telegraph-ը:

Միապետը լիազորել է իր պաշտոնյաներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ոստիկաններին: Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը հավելել է, որ թագավոր Չարլզը «խորը մտահոգություն» է հայտնել իր կրտսեր եղբոր դեմ մեղադրանքների առնչությամբ և իր աջակցությունն է հայտնել Էփշտեյնի զոհերին։

Նշվում է, որ ոստիկանությունը հետաքննում է մեղադրանքները, ըստ որոնց՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը գաղտնի տեղեկություններ է փոխանցել Էփշտեյնին, երբ աշխատել է որպես Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցիչ ԱՄՆ-ում։

Leave a comment