Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր

Քաղաքականություն

06.08.2026 | 17:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Աթայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։

Հաղորդվում է, որ վարչապետներին դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևը, որից հետո տեղի է ունեցել համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

Նիստի սկզբում Ադիլբեկ Կասիմալիևը ողջունել է ներկաներին և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի և ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով:

Նշվում է, որ 47-րդ նիստը կկենտրոնանա մաքսային համագործակցության, սննդի անվտանգության և երկաթուղային տրանսպորտի թվայնացման հարցերի վրա:

Նախատեսվում է ԵՏՄ-ի երեք համաձայնագրերի ստորագրում՝ էլեկտրոնային առևտրի, միջնորդներին և դիլերներին միության շրջանակներում բորսայում առևտուր անելու թույլտվության և անդամ պետություններում ակադեմիական աստիճանների փոխադարձ ճանաչման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ այսօր Չոլպոն-Աթայում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, ընդլայնված կազմով նիստը կկայանա օգոստոսի 7-ին։

Leave a comment