ՆԳ նախարարությունն իրազեկել է՝ ինչ անել երկրաշարժի ժամանակ: Երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք բարձրահարկ շենքի նկուղային, 1-ին և 2-րդ հարկերում՝
-
վերցրեք նախապես պատրաստած առաջին անհրաժեշտության իրերով պայուսակը և աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից, -
հեռացեք դեպի բաց տարածություն, 3-րդ և ավելի բարձր հարկերում գտնվելու դեպքում շենքից դուրս մի՛ եկեք, աստիճանները կարող են խցանված լինել։ -
Եթե չեք կարող լքել շինությունը, վերցրեք առաջին անհրաժեշտության իրերով պայուսակը և ընդունեք կքանստած դիրք շենքի ներքին կրող հիմնական պատերի‚ դրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում առկա դռան բացվածքների ներքո՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ առարկա։ -
Նաև կարելի է մտնել հիմնական կրող պատին մոտ գտնվող սեղանի տակ: -
Եթե անվասայլակով եք, ապա մոտեցրեք ներքին հիմնական կրող պատին, կողպեք անիվներ, որպեսզի անվասայլակն անշարժանա, գլխավերևում ամուր առարկա պահեք ծեփակտորներից պաշտպանվելու նպատակով։ -
Հեռու մնացեք պատուհաններից և շենքի արտաքին պատերից, դրանք փլվում են առաջին հերթին։ -
Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել կամ շրջվել: -
Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով: -
Մի՛ օգտվեք վերելակից:
Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում՝
-
հեռացեք շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ տարածություն: -
Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը և շարժվեք ճանապարհի աջ կողմով։ -
Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից և էլեկտրասյուներից հեռու։
Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք մետրոյում՝
-
ցնցման ժամանակ ամուր բռնվեք, երկաթե ձողերից: -
Հնարավոր է, որ հոսանքն անջատվի‚ գնացքը ժամանակավորապես կանգնի‚ ինքնաբերաբար միանան վթարային լամպերը: -
Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին: -
Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից ոչ մի դեպքում մի օգտվեք էլեկտրականությունից‚ մի օգտագործեք լուցկի կամ գազայրիչ, քանի որ գազատարը կարող է վնասված լինել։ -
Վերցրեք առաջին անհրաժեշտության իրերով նախապես պատրաստված պայուսակը և գործեք նախորդ կետերում նշված կանոնների համաձայն։