Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու

Հասարակություն

06.08.2026 | 16:51

Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին Տ4 տրոլեյբուսը կերթևեկի Խանջյան-Ագաթանգեղոս- Գրիգոր Լուսավորչ երթուղով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ երթուղու ուղեգիծը չի ընդգրկի Տիգրան Մեծի պողոտայով մինչև Սասունցի Դավիթ երկաթգծի կայարան հատվածը:

Ավտոբուսային երթուղներ

Թիվ 10 երթուղի – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով
Հետադարձ՝ նույն երթուղով
Թիվ 14 երթուղի – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով
Հետադարձ՝ նույն երթուղով
Թիվ 18 երթուղի – Կորյունի փողոց – Չարենցի փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
Հետադարձ՝ նույն երթուղով
Թիվ 41 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
Հետադարձ՝ նույն երթուղով
Թիվ 46 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
Հետադարձ՝ նույն երթուղով
Թիվ 50 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
Հետադարձ՝ նույն երթուղով
Թիվ 74 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
Հետադարձ՝ նույն երթուղով

Leave a comment