«Դա ամբողջ հայության խայտառակությունն է»,- դատական նիստից առաջ անդրադառնալով Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ դատական հայցին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ հավելելով․ «Ինձ թվում էր՝ իշխանություններն ուշքի կգան, բայց շարունակում են»։
Հարցին, թե որպես ՀԱԵ պաշտպանելու համար քաղաքականություն մտած ուժ՝ ինչպե՞ս են պաշտպանելու եկեղեցին, ընդդիմադիր ուժի առաջնորդը պատասխանեց․ «Վաղը մենք անպայման ներկա ենք լինելու Կաթողիկոսի դեմ դատական առաջին նիստին և դրանով ցույց ենք տալու մեր պաշպանությունը»։