https://arm.sputniknews.ru/20260806/hajastany-diversifikaciajvov-qvogharkum-e-rdi-hamar-tshnami-emi-het-merdzecumy-rd-agn-105480223.html
Հայաստանը «դիվերսիֆիկացիայով» քողարկում է ՌԴ–ի համար թշնամի ԵՄ–ի հետ մերձեցումը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը «դիվերսիֆիկացիայով» քողարկում է ՌԴ–ի համար թշնամի ԵՄ–ի հետ մերձեցումը. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ-ում կասկածում են, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T16:51+0400
2026-08-06T16:51+0400
2026-08-06T16:55+0400
հայաստան
ռուսաստան
մաքսիմ ֆադեև
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0d/92269772_0:0:1200:675_1920x0_80_0_0_9809f816c49d9f40bb8f61c72558bcd1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները «դիվերսիֆիկացիա» բառով քողարկում են Ռուսաստանի հանդեպ բացահայտ թշնամական կեցվածք որդեգրած Եվրամիության հետ մերձեցումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը:Պաշտոնյան դա անվանել է բացահայտ խաբեություն ոչ միայն եվրասիական ինտեգրման գծով գործընկերների, այլև հենց Հայաստանի բնակչության համար։ Ֆադեևի խոսքով՝ դեպի Եվրոպա նման «ցատկի» սոցիալ-տնտեսական հետևանքները թաքցվում են Հայաստանի քաղաքացիներից, իսկ արտահանման հետ կապված ընթացիկ դժվարությունները ներկայացվում են որպես Մոսկվայի կողմից ինչ-որ պատժամիջոցներ։«Դրանք մեր պատժամիջոցները չեն, այլ այն իրականությունը, որը սպասում է ՀՀ–ին` ավանդական կապերը խզելու դեպքում», – ընդգծել է դիվանագետը:Ֆադեևը հավելել է, որ Արևմուտքի երկրների հետ փոխգործակցության մասին Երևանի ստորագրած հռչակագրերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն` ի տարբերություն ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի:Նա հիշեցրել է, որ դեռևս 2024 թվականին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցում սևով սպիտակի վրա նշում էր, որ հանրապետությունն Արևմուտքի համար «ցածր ծախսատարությամբ ձեռնարկություն» է։ԵՄ-ն գիտակցում է ՀՀ-ում ճգնաժամի անխուսափելիությունը, սակայն շուկան չի բացում. ՌԴ ԱՀԾ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0d/92269772_177:0:1077:675_1920x0_80_0_0_ac533d1bcde778be1d32e9fda95a0ea2.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, մաքսիմ ֆադեև, եվրամիություն
հայաստան, ռուսաստան, մաքսիմ ֆադեև, եվրամիություն
16:51 06.08.2026 (Թարմացված է: 16:55 06.08.2026)
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ-ում կասկածում են, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները «դիվերսիֆիկացիա» բառով քողարկում են Ռուսաստանի հանդեպ բացահայտ թշնամական կեցվածք որդեգրած Եվրամիության հետ մերձեցումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը:
«Պետք չէ փոփոխել հասկացությունները, քանի որ եթե «դիվերսիֆիկացիա» գեղեցիկ բառի տակ քողարկում ես եվրասիական ինտեգրացիայից և ավանդական դաշնակցից շրջադարձ կատարելը դեպի Ռուսաստանի հանդեպ բացահայտ թշնամական կեցվածք որդեգրած Եվրամիություն, որը լրջորեն քննարկում է Ռուսաստանի հետ ուղիղ բախման հնարավորությունը, ապա այստեղ, ըստ էության, եզրակացությունն ակնհայտ է»,-ասել է Ֆադեևը ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները:
Պաշտոնյան դա անվանել է բացահայտ խաբեություն ոչ միայն եվրասիական ինտեգրման գծով գործընկերների, այլև հենց Հայաստանի բնակչության համար։ Ֆադեևի խոսքով՝ դեպի Եվրոպա նման «ցատկի» սոցիալ-տնտեսական հետևանքները թաքցվում են Հայաստանի քաղաքացիներից, իսկ արտահանման հետ կապված ընթացիկ դժվարությունները ներկայացվում են որպես Մոսկվայի կողմից ինչ-որ պատժամիջոցներ։
«Դրանք մեր պատժամիջոցները չեն, այլ այն իրականությունը, որը սպասում է ՀՀ–ին` ավանդական կապերը խզելու դեպքում», – ընդգծել է դիվանագետը:
Ֆադեևը հավելել է, որ Արևմուտքի երկրների հետ փոխգործակցության մասին Երևանի ստորագրած հռչակագրերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն` ի տարբերություն ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի:
Նա հիշեցրել է, որ դեռևս 2024 թվականին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցում սևով սպիտակի վրա նշում էր, որ հանրապետությունն Արևմուտքի համար «ցածր ծախսատարությամբ ձեռնարկություն» է։