Քուվեյթի իշխանությունները փակում են երկրի միակ իրանական դպրոցը, հաղորդել է AFP-ն՝ հղում անելով Քուվեյթի կրթության նախարարության աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ որոշման պաշտոնական պատճառը չի նշվել, սակայն այն կայացվել է Պարսից ծոցի երկրների վրա Իրանի կողմից մի շարք հարձակումներից հետո, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։
Կրթության նախարարությունը չեղյալ է հայտարարել դպրոցի լիցենզիան, դադարեցրել է նոր աշակերտների ընդունումը և խորհուրդ է տվել ծնողներին իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոցներ։