ՏԵՍԱՆՅՈւԹ․ Վաղը մենք ԱԺ չենք գալու, գնալու ենք դատարան՝ ի աջակցություն Վեհափառի. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ.

«Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։ Վաղը մենք ԱԺ-ում չենք լինի, մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում՝ ժամը 16։00-ին, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքների հետ խաղն ունենալու է հետևանքներ։

Վաղը ժամը 16։00-ին ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց, մենք լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց»,-ասաց Կարապետյանը։

 

Leave a comment