Արտոնություն է տրվել ՊԵԿ նախկին տեղակալին ու Պոլիտեխնիկի ռեկտորին պատկանող ընկերությանը․ «Հետք»

Այսօր՝ օգոստոսի 6-ին Կառավարությունը հավանություն տվեց «Յունիվերսալ քլոզրս» ՓԲԸ-ին մաքսատուրքից ազատելու մասին որոշման նախագծին։ Ինչպես նշված է հիմնավորման մեջ, ընկերությունը պատրաստվում է 2.6 մլրդ դրամի ներդրում անել հումք ձեռք բերելու համար։ Կառավարությունը ընկերությանն ազատեց 133.3 մլն դրամ մաքսատուրք վճարելու պարտավորությունից։

«Յունիվերսալ քլոզրս»-ը հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերությունը զբաղվում է շշերի կափարիչների արտադրությամբ։ Արտադրամասը Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում է։ Սկզբում այն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն էր։ 2021-ին վերակազմակերպվել է որպես ՓԲԸ։

Ո՞ւմ է պատկանում «Յունիվերսալ քլոզրս»-ը

Նախորդ տարի «Հետքը» գրել էր «Յունիվերսալ քլոզրս»-ի իրական սեփականատերերի մասին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների ուսումնասիրությամբ պարզել էինք, որ ընկերության իրական սեփականատերերը «Յունիբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահի տեղակալ Հրանտ Սուվարյանն են։

2026 թ․-ի հուլիսին ընկերության իրական շահառուների ցանկում փոփոխություն է կատարվել։ Այժմ «Յունիվերսալ քլոզրս»-ի 45% բաժնետերը Գոռ Վարդանյանն է, 55%-ն էլ պատկանում է Միքայել Փաշայանին։ Իրական շահառուների հայտարարագրում որպես միջանկյալ ընկերություններ նշված են «Վիժն ինդասթի օպերեյշնս» և «Վիքեփ» ՍՊԸ-ները։ «Վիժն ինդասթի օպերեյշնս» ՍՊԸ-ի 45%-ը պատկանում է Գոռ Վարդանյանին, 55%-ը՝ «Վիքեփ» ՍՊԸ-ին, որի միակ սեփականատերը Միքայել Փաշայանն է։

Գոռ Վարդանյանը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորն է։ Այս պաշտոնում Վարդանյանն ընտրվել է 2021 թվականին։ 2026-ի հունիսի 26-ին վերընտրվել է նույն պաշտոնում։

Միքայել Փաշայանը 2018-2020 թվականներին զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։

Մաքսային արտոնություններն ու ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկության ներդրումը

«Յունիվերսալ քլոզրս»-ը չորրորդ անգամ է ազատվում մաքսատուրքից։ Ընկերությունն առաջին անգամ արտոնություն է ստացել 2018 թվականին։ Այդ ժամանակ այն ՍՊԸ էր։ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Կառավարությունը «Յունիվերսալ քլոզրս» ՍՊԸ-ին ազատեց 37 մլն դրամ մաքսատուրք վճարելու պարտավորությունից։

2022 թվականի նոյեմբերի 17-ին «Յունիվերսալ քլոզրս»-ը երկրորդ անգամ արտոնություն ստացավ: Ընկերությունն ազատվեց 282 մլն դրամ մաքսատուրքից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Leave a comment