https://arm.sputniknews.ru/20260806/rd-zun-harvatsel-e-ukrainaji-vareliqaenergetik-objektnerin-ev-lvogistik-kentrvonnerin-pn-105475371.html
ՌԴ ԶՈւ–ն հարվածել է Ուկրաինայի վառելիքաէներգետիկ օբյեկտներին և լոգիստիկ կենտրոններին. ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն հարվածել է Ուկրաինայի վառելիքաէներգետիկ օբյեկտներին և լոգիստիկ կենտրոններին. ՊՆ
Sputnik Արմենիա
Խոցվել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքերի պահման վայրեր, ինչպես նաև ուկրաինացի զինվորականների ժամանակավոր տեղակայման կետեր։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T15:22+0400
2026-08-06T15:22+0400
2026-08-06T15:22+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_0:164:1600:1065_1920x0_80_0_0_06c7002a2127872e1375d8794d585f10.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը անցած մեկ օրում հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև լոգիստիկ կենտրոններին։ Այս մասին հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը։«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորախմբերի օպերատիվ-տակտիկական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարված են հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, լոգիստիկ կենտրոններին»,-ասվում է հաղորդագրության մեջ։Բացի այդ, 155 շրջաններում խոցվել են հարվածային ԱԹՍ-ների պահման վայրերը, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը։Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան Սև ծովում ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈւ-ի ծովային դրոնը։ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ` ՀՕՊ ուժերը մեկ օրում ոչնչացրել են 1 155 անօդաչու թռչող սարք, 20 ավիացիոն ռումբ և Ուկրաինայի ԶՈւ-ի HIMARS ռեակտիվ արկ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_99:0:1519:1065_1920x0_80_0_0_e03e5521d43672953c0d991886dd6ca7.jpg.webp
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Խոցվել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքերի պահման վայրեր, ինչպես նաև ուկրաինացի զինվորականների ժամանակավոր տեղակայման կետեր։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը անցած մեկ օրում հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև լոգիստիկ կենտրոններին։ Այս մասին հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորախմբերի օպերատիվ-տակտիկական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարված են հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, լոգիստիկ կենտրոններին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, 155 շրջաններում խոցվել են հարվածային ԱԹՍ-ների պահման վայրերը, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը։
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան Սև ծովում ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈւ-ի ծովային դրոնը։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ` ՀՕՊ ուժերը մեկ օրում ոչնչացրել են 1 155 անօդաչու թռչող սարք, 20 ավիացիոն ռումբ և Ուկրաինայի ԶՈւ-ի HIMARS ռեակտիվ արկ։