ՀՌՀ–ն «Կենտրոն» հեռուստաընկերությանը տուգանեց Ծառուկյանի թեման շատ լուսաբանելու համար

https://arm.sputniknews.ru/20260806/hrhn-kentrvon-herustaynkerutjany-tuganec-tsarukjani-teman-shat-lusabanelu-hamar-105471291.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/16/104908442_145:0:1400:941_1920x0_80_0_0_c16a3e72712aa78e9767f1475a1f0198.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կենտրոն, տուգանք, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)

հայաստան, կենտրոն, տուգանք, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)

Բաժանորդագրվել

Մշտադիտարկումը ցույց է տվել, որ եթերի 70%-ը եղել է Գագիկ Ծառուկյանի մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 100 հազար դրամով տուգանեց «Կենտրոն» հեռուստաընկերությանը։

Հանձնաժողովը օգոստոսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում մշտադիտարկում է իրականացրել և պարզել, որ հեռուստաընկերության լրատվական ծրագրի եթերում տեղեկատվության 70%-ը վերաբերել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Հատկանշական է, որ ռեպորտաժները եղել են նրա տանը և ընկերություններում իրականացված խուզարկությունների, կապարակնքված ձեռնարկությունների և դրանց աշխատակիցների բողոքի ակցիաների մասին։

Հանձնաժողովը համարում է, որ հեռուստաընկերությունը խախտել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի այն կետը, ըստ որի՝ հեռարձակողի լրատվական հաղորդումներում միևնույն թեմայի լուսաբանումը չպետք է գերազանցի կոնկրետ հաղորդման ընդհանուր եթերաժամանակի 25%-ը։

«Կենտրոն» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյանը նշեց, որ լուսաբանվել է ոչ թե մեկ թեմա, այլ մի քանի` ռեպորտաժները եղել են ոչ միայն Ծառուկյանի, այլև իրավապահ մարմինների գործունեության, փակված ձեռնարկությունների, աշխատակիցների դժգոհության և այլ հարցերի մասին։ Հանձնաժողովում չհամաձայնեցին՝ հայտարարելով, որ բոլոր ռեպորտաժները ասոցացվել են Ծառուկյանի հետ։

«Այդ նույն տրամաբանությամբ, եթե մենք լուսաբանում ենք առանձին նախարարությունների աշխատանքը, մենք լուսաբանում ենք մեկ թեմա, քանի որ դրանք բոլորը ասոցացվում են կառավարության կամ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց Արաբյանը։

Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ

Leave a comment