Հրդեհ նավթամշակման գործարանում և տուժածներ. ՌԴ 2 մարզեր ԱԹՍ–ների հարձակման են ենթարկվել

https://arm.sputniknews.ru/20260806/hrdeh-navtamshakman-gvortsaranum-ev-tuzhatsner-rd-2-marzer-atsneri-hardzakman-en-entarkvel-105470222.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/06/105466870_171:0:2902:2048_1920x0_80_0_0_eded14b7b170512ac012ff16a1557bd3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, նիժնի նովգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, գործարան

ռուսաստան, նիժնի նովգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, գործարան

Բաժանորդագրվել

Ուկրաինական զինուժի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Նիժնի Նովգորոդի մարզում 4 մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Այս գիշեր Յարոսլավլի մարզը ենթարկվել է Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքերի ամենամասշտաբային հարձակմանը։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Եվրաևը։

«Հետ է մղվել թշնամու ԱԹՍ-ների ամենախոշոր հարձակումը։ ՀՕՊ և ՌԷՊ ուժերով ոչնչացվել են բոլոր 93 անօդաչուները»,-հայտնել է Յարոսլավլի մարզպետը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ի թիրախն են դարձել քաղաքացիական օբյեկտները։ Մասնավորապես հարված է հասցվել «Սլավնեֆտին» պատկանող «Յարոսլավնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանին։

«Ընկած բեկորների պատճառով հարված են ստացել նավթավերամշակման գործարանի պահեստարանները։ Հատուկ ծառայություններն աշխատում են հրդեհի մարման ուղղությամբ», -նշել է Եվրաևը։

3 առանձնատուն հրդեհվել է, մի քանի բազմաբնակարան շենքերում ապակիներ են կոտրվել, վնասվել են մարզի բնակիչների անձնական ավտոմեքենաները։

Եվրաևի խոսքով՝ չորս մարդ վնասվածքներ է ստացել։

«Զոհեր չկան, բեկորային վնասվածք է ստացել չորս մարդ։ Երկու կին և մեկ տղամարդ հոսպիտալացվել են, ևս մեկ տղամարդու զննել են տեղում, բժիշկների օգնության կարիք չի եղել»,- նշել է պաշտոնյան։

Բացի այդ, Նիժնի Նովգորոդի մարզի վրա ուկրաինական զինուժի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում՝ երեխա։ Տուժածներին օպերատիվ բուժօգնություն է ցուցաբերվել, նրանց կյանքին և առողջությանը սպառնալիք չկա, հրդեհը մարվել է։

«Ռադիոճնշման հետևանքով ապարատներից մեկը բախվել է ծառին, մարտական մասը պայթել է։ Բեկորների տարածումը հրդեհ է առաջացրել մոտակա բնակելի շենքի բնակարանում։ Ցավոք, տուժել է չորս մարդ, որոնցից մեկը երեխա է»,-հայտնել է Նիժնի Նովգորոդի մարզպետ Գլեբ Նիկիտինը։

Անցած երեկոյան, գիշերը և առավոտյան Ռուսաստանի ՀՕՊ միջոցները ուկրաինական 605 անօդաչու թռչող սարք են չեզոքացրել ՌԴ 19 տարածաշրջանում և 2 ծովերի երկնքում։ Տուժածներ կան նաև Բրյանսկի մարզում։ Տվերի մարզում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է «Wildberries» լոգիստիկ համալիրի ճակատային մասը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment