Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները

Քաղաքականություն

06.08.2026 | 12:56

Բաքվի վերաքննիչ դատարանը հրապարակել է հայ գերիների շինծու դատավճիռների վերաքննիչ բողոքների վերաբերյալ իր որոշումը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանի որոշման մեջ ասվում է, որ Բաքվի զինվորական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը՝ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն  Մնացականյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի, Մադաթ  Բաբայանի, Մելիքսեթ Փաշայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Էրիկ Ղազարյանի, Վասիլ  Բեգլարյանի, Լևոն  Բալայանի, Դավիթ Ալլահվերդյանի և Գուրգեն Ստեփանյանի վերաբերյալ, թողնվել է անփոփոխ։

Հիշեցնենք, որ շինծու գործերով Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել էին 20 տարվա, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալլահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, իսկ Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment