ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 14 վագոն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Բիլյաջարի կայարանից ուղարկված բեռի ընդհանուր քաշը 979 տոննա է։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով մատակարարվել է ավելի քան 36,000 տոննա ցորեն, շուրջ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 414 տոննա անտրացիտ և 67,000 տոննա փայտանյութ։

Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան արտահանվել է մոտավորապես 15,000 տոննա դիզելային վառելիք և 5,000 տոննա AI-92 ու AI-95 բենզին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment