Կառավարությունը սահմանեց խաղային գործունեության կարգավորման օպերատոր։ Նոր համակարգի ներդրման նպատակն է թվայնացնել ոլորտի վերահսկողությունը, իրական ժամանակում վերահսկել խաղադրույքները և կիրառել սահմանափակումներ որոշ խմբերի քաղաքացիների համար։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանը կառավարության նիստում ներկայացրեց նախագիծը՝ նշելով, որ դեռևս 2024 թվականին «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսվել էին ոլորտային բարեփոխումներ։ Նրա խոսքով՝ հայտարարված բաց…