Վճիռը վաղուց կայացված է. Դավիթ Իշխանյանի խոսքը Բաքվի բանտից

https://arm.sputniknews.ru/20260806/vtshiry-vaghuc-kajacvats-e-davit-ishkhanjani-khvosqy-baqvi-bantic-105467389.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97285185_3:0:843:630_1920x0_80_0_0_c984df7381f5b4770c267104325b3c43.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ, գերի, արցախ, ադրբեջան, դավիթ իշխանյան

հայ, գերի, արցախ, ադրբեջան, դավիթ իշխանյան

Բաժանորդագրվել

Դավիթ Իշխանյանը նշել է, որ իրենց ընդհանուր պահվածքը մղում է ադրբեջանական կողմին խոստովանել, որ դատավարական գործընթացներում նրանք լուրջ բացեր են ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Խաղաղության դատավարության» հերթական փուլը կարելի է համարել ավարտված։ Այս հայտարարությունն արել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Բաքվի բանտից հղած հերթական ուղերձը հրապարակվել է Արցախի ԱԺ–ի ֆեյսբուքյան էջում։

«Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց ինչպես դատարանում են ասել, բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է, և դատավարական կոլեգիան չէ, որ կայացնում է այդ վճիռը։ Այդ մարմինը միայն կհայտարարի այն, ինչ արդեն իսկ վճռված է։ Մեր վերջին ելույթները շատ հետաքրքիր և յուրահատուկ էին, բայց մեզ անընդհատ միջամտում էին։ Սա քաղաքական դատավարություն է, և այնտեղ էլ շատ պարզ հայտարարում ենք այդ մասին։ Մենք արժանի հակահարվածներ ենք տալիս այն փաստարկներին և այն կեղծ պնդումներին, որոնք վերաբերում է մեր ժողովրդի անցյալին, ներկային, պատվի խնդիրներին, մեր ժողովրդի կեղծ տեղեկություններով, շինծու հիմնավորումներով, ազգային ինքնասիրությունը»,– նշել է Իշխանյանը։

Նա ընդգծել է` իրենց ընդհանուր պահվածքը մղում է ադրբեջանական կողմին խոստովանել, որ դատավարական գործընթացներում նրանք լուրջ բացեր են ունեցել։

Իշխանյանը նաև մեջբերել է իրենց պաշտպաններից մեկի խոսքը, որը դատարանում զգուշացրել է, որ դատավարության մասնակիցները տարիներ անց ամաչելու են իրենց սերունդների առաջ։

Վերջին նիստում Դավիթ Իշխանյանն առաջարկ է ներկայացրել դատավորին, որ, հաշվի առնելով 2 երկրների, 2 ժողովուրդների միջև ստեղծված նուրբ քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական դերակատարների դերը և, որպես ապագայի միտված ներդրում, այս քրեական հետապնդումը դադարեցնեն և գործը կարճեն։

«Մոտ 2 տարվա շարունակվող այս 2 ատյանների դատավարության ընթացքում պաշտպանական կողմը այդպես էլ չստացավ ո՛չ մեղադրական ակտը, ո՛չ մեղադրական եզրակացությունը, ո՛չ էլ առաջին ատյանի դատավճիռը։ Լավ մնացեք, մենք մեր խոսքը դեռ կասենք»,– եզրափակել է նա։

Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

Leave a comment