«Պլաստիկ տոպրակի համար վճարում ես, բայց հետն էլ մի փունջ պլաստիկ ստանում». Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մենք չենք կարող համարել, որ ունենք համակարգված աղբի տեսակավորում Երևանում այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր տեղերում, որտեղ դրված է աղբարկղը, կողքին չկան նաև աղբը տեսակավորելու մյուս արկղերը: Իրականում աղբի տարբեր տեսակներ կարող են քաղաքին եկամուտ բերել, եթե ճիշտ վերամշակվեն և օգտագործվեն»,- Երևանի ավագանու նիստում ասել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:

Նա ընդգծել է, որ պլաստիկ տոպրակները դարձրել են վճարովի, բայց դրանց օգտագործումը էականորեն չի նվազել: «Միևնույն ժամանակ դու վճարում ես պլաստիկ տոպրակի համար, բայց անվճար հետը ստանում ես մի ամբողջ փունջ պլաստիկ: Ամեն ինչ մեր սուպերմարկետներում դնում են պլաստիկե ամանի մեջ, դրա դեմ որևէ մեկը չի ուզում պայքարել»,- հավելել է նա:

Leave a comment