Սահմանադրությունը ժողովուրդն է որոշելու. Գալյանը չմեկնաբանեց Հաջիևի հայտարարությունը

https://arm.sputniknews.ru/20260806/sahmanadrutjuny-zhvoghvovurdn-e-vorvoshelu-galjany-chmeknabanec-hajievi-hajtararutjuny-105466149.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103323175_315:0:2104:1342_1920x0_80_0_0_2f9232c8022df6e827ba4755b7391ae7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սրբուհի գալյան, սահմանադրություն, հայաստան, ադրբեջան, հիքմեթ հաջիև

սրբուհի գալյան, սահմանադրություն, հայաստան, ադրբեջան, հիքմեթ հաջիև

Բաժանորդագրվել

Սրբուհի Գալյանը նոր Սահմանադրության ընդունման հետ կապված որևէ սցենար չբացառեց, սակայն նշեց, թե լավագույն սցենարն այն կլինի, որ այն ստանա խորհրդարանի հավանությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չմեկնաբանեց հարցը, թե Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ինչ վստահությամբ է ասում, որ առաջիկայում ՀՀ–ում սահմանադրական հանրաքվե կլինի։ Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում միայն կրկին վերահաստատեց նախկինում ասվածը, որ Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման հարցը մնում է բացառապես Հայաստանի ներքին գործը, իսկ դրա վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու է ժողովուրդը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրքական ԶԼՄ–ին տրված հարցազրույցում կրկին նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվի հոդվածը, որը «տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ»։ Նրա խոսքով`ստացված ազդանշանները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։

«Նոր Սահմանադրության նախագիծը մշակվում է, և դա գաղտնի գործընթաց չէ։ Սահմանադրության ընդունումը եղել է նաև քաղաքական հանձնառություն։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին և իրականացնել այդ գործընթացը»,– ասաց նա։

Նախարարը, սակայն, չհստակեցրեց, թե երբ նախագիծը կհրապարակվի, թեև նախկինում հայտարարել էր, թե մարտին նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի։

«Ի՞նչ տարբերություն, թե երբ պետք է հրապարակվի, եթե առանց հրապարակվելու դրա ընդունումն անհնար է։ Այսինքն՝ երբ էլ հրապարակվի, դրվելու է հանրային լայն քննարկման, և շատ երկար ու մանրակրկիտ քննարկվելու է հանրության հետ։ Ձեր բոլոր հարցերից միշտ տպավորություն է ստեղծվում, որ ինչ–որ կոնսպիրացիա կա չհրապարակելու հետ կապված․ ո՛չ, սիրելիներս, այդ տեքստը չի կարող ընդունվել առանց հրապարակման, ավելին՝ Սահմանադրությունում որևէ փոփոխություն չի կարող արվել առանց հրապարակման»,– նշեց Գալյանը։

Հարցին, թե ինչպես է իշխանությունը պատկերացնում սահմանադրական փոփոխությունների անցկացումը՝ հաշվի առնելով խորհրդարանում անհրաժեշտ ձայների խնդիրը, Գալյանը պատասխանեց, որ կառավարության առաքելությունն է մշակել նոր տեքստը և ներկայացնել այն հանրության դատին։

«Մեր հանձնառությունն է մշակել Սահմանադրության նոր տեքստը, ներկայացնել հանրությանը, քննարկել այն և ներկայացնել Ազգային ժողով։ Ինձ համար լավագույն սցենարը կլինի, որ նոր Սահմանադրության տեքստն այնպիսին լինի, որ խորհրդարանը տա իր հավանությունը։ Ես որևէ սցենար չեմ բացառում»,– նշեց արդարադատության նախարարը։

Նշենք, որ ներկայիս Ազգային ժողովը 105 պատգամավոր ունի, հետևաբար անհրաժեշտ է 70 «կողմ» քվե Սահմանադրության փոփոխության համար։ Ըստ ԿԸՀ վերջնական բաշխման՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ, այսինքն՝ պակասում է 6 քվե, որպեսզի կարողանա գնալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի։
Գալյանը նաև հստակ պատասխան չտվեց` արդյոք նոր Սահմանադրության նախաբանից կհանվի Անկախության հռչակագրին հղումը` նշելով, որ առանձին դրույթների մասին խոսելն այս փուլում նպատակահարմար չէ, քանի որ դա միանձնյա որոշում չէ։ Նրա խոսքով՝ աշխատանքները վերաբերում են ամբողջությամբ նոր Սահմանադրության մշակմանը, ուստի առանձին հոդվածների կամ դրույթների մասին այս փուլում խոսել հնարավոր չէ։

Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:

Հավելենք` ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։

Leave a comment