Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին

Քաղաքականություն

06.08.2026 | 12:15

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը դրամատիկ կերպով նվազում է. 2026 թվականին ապրանքաշրջանառության ցուցանիշը, 2025 թվականի համեմատ, նվազել է երկու երրորդով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։

«ԵՏՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում զարգացող իրավիճակը կանխատեսելի էր։ Մենք վերջին երեք-չորս տարիների ընթացքում մեր հայ գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես, առևտրաշրջանառության անկման ռիսկը»,- նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Ըստ նրա՝ առևտրաշրջանառությունը կշարունակի նվազել։

«2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել էր ռեկորդային մակարդակի՝ շուրջ 12 միլիարդ դոլարի, որը հսկայական թիվ է։ Անցյալ տարի այն նվազել է՝ հասնելով մինչև շուրջ 8 միլիարդ դոլարի։ Այս տարի առևտրաշրջանառության դրամատիկ նվազում է արձանագրվում․ այն նվազել է շուրջ երկու երրորդով՝ 2025 թվականի մակարդակի համեմատ։ Իրավիճակն այնպիսին է, որ այն ակնհայտորեն կշարունակի նվազել»,- հավելել է Օվերչուկը։

Նշենք, որ վերջին ամիսներին ռուսական կողմն արգելափակել է հայկական բազմաթիվ ապրանքների մատակարարումը՝ տարբեր պատճառաբանություններով։

Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ  ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment