https://arm.sputniknews.ru/20260806/baqvi-veraqnnich-datarann-anpvopvokh-e-tvoghel-haj-gerineri-veraberjal-datavtshirnery-105464647.html
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների վերաբերյալ դատավճիռները
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների վերաբերյալ դատավճիռները
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաբերյալ դատավճիռները։ Տեղեկությունը հայտնում… 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T12:23+0400
2026-08-06T12:23+0400
2026-08-06T12:25+0400
արցախ
ադրբեջան
դատարան
դատավճիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104476707_0:33:945:565_1920x0_80_0_0_b81587dfe10536f88f5bfee6ccbb229f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաբերյալ դատավճիռները։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104476707_105:0:945:630_1920x0_80_0_0_74ab546b3b0d4a337346a6f892e4147a.jpg.webp
արցախ, ադրբեջան, դատարան, դատավճիռ
արցախ, ադրբեջան, դատարան, դատավճիռ
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաբերյալ դատավճիռները։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։