Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»

Սաուդյան Արաբիայի առաջնության բրոնզե մեդալակիր «Ալ Ահլիում» տեղի է ունեցել մարզչական փոփոխություն:
2023 թվականից սաուդյան ակումբը գլխավորող գերմանացի մասնագետ Մատիաս Յայսլեն նշանակվել է անգլիական «Նյուքասլի» գլխավոր մարզիչ՝ կնքելով 4 տարվա պայմանագիր: Բրիտանական մամուլի համաձայն՝ անգլիական ակումբը 11 միլիոն եվրո փոխհատուցում է վճարել 38-ամյա մարզիչի տեղափոխության համար:

«Ալ Ահլիի» գլխավոր մարզիչ է նշանակվել բոսնիացի մասնագետ Մարինո Պուշիչը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

54-ամյա մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նիդերլանդական «Տվենտեն», ուկրաինական «Շախտյորն» ու արաբական «Ալ Ջազիրան»:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Ալ Ահլիի» կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը: 26-ամյա կիսապաշտպանը ռուսական «Կրասնոդարից» է տեղափոխվել «Ալ Ահլի», որը Transfermarkt-ի տվյալներով 20.9 միլիոն եվրո է վճարել գործարքի համար։

Leave a comment