Երեք նախարարություն կանվանափոխվի․ Կառավարությունը նախագիծ է ներկայացրել


ՀՀ կառավարությունը խորհրդարան կներկայացնի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ՝ առաջարկելով փոփոխել երեք նախարարության անուն։


 


Նախագծով առաջարկվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն անվանափոխել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անվանափոխել աշխատանքի և բարեկեցության նախարարության, Արտաքին գործերի նախարարությունն անվանափոխել արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության:


 

Դիտումների քանակ205

Leave a comment