Ֆուտբոլային խաղի ժամանակ կայծակը սպшնել է ֆուտբոլիստի․ Թաիլանդ

Թաիլանդի հարավում ողբերգություն է տեղի ունեցել. ֆուտբոլային խաղի ժամանակ կայծակը հարվածել է խաղացողներին, որի հետևանքով մեկ մարզիկ մահացել  է, իսկ ինըը՝ վիրավորվել; Դեպքի մասին հաղորդում է MIR 24-ը։ 

Դեպքը տեղի է ունեցել Նարաթիվատ նահանգում՝ 2026 թվականի Գոլոկի Անգլիայի գավաթի տարածաշրջանային մրցաշարի ժամանակ, որին մասնակցել են Մալայզիայից ժամանած մարզիկներ։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է կուրացնող լուսարձակ, որից հետո մի քանի ֆուտբոլիստներ դաշտում ուշաթափվել են։

Զոհը 24-ամյա թաիլանդցի խաղացող Սոֆվան Ավեն է։ Նրա թիմակիցները անմիջապես փորձել են առաջին բուժօգնություն ցուցաբերել խաղադաշտում, սակայն նրանց ջանքերը անարդյունք են եղել, և նրան փրկել չի հաջողվել։

Կայծակի հարվածից հետո հոսպիտալացվել է ութ թաիլանդացի։ Վիրավորվել է նաև մեկ մալայզիացի մարզիկ, որը տեղափոխվել է տուն՝ անհրաժեշտ բուժում ստանալու համար»։

Leave a comment