Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Այս իմ հայրենիքն է, որի յուրաքանչյուր միլիմետրում Արցախ կա, Արցախի կարոտը կա, յուրաքանչյուր շնչում՝ վերադարձի հավատը։
Այս իմ հայրենիքն է, որտեղ այսօր անիշխանությունն ու քաոսը սպառնում են պետականությանը։
Այս իմ հայրենիքն է, որն այսօր առավել քան երբևէ մեր սիրո, մեր պատասխանատվության ու մեր պայքարի կարիքն ունի։
Ու ես կանգ չեմ առնելու, չեմ շնչելու մինչ այն օրը, երբ կրկին գրկեմ Արցախն ու Հայաստանը՝ ամբողջական, արժանապատիվ ու ազատ»։