https://arm.sputniknews.ru/20260805/inch-klini-ete-hajastanin-heracnen-hapkic-105444702.html
Ի՞նչ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն ՀԱՊԿ–ից
Ի՞նչ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն ՀԱՊԿ–ից
Sputnik Արմենիա
Պողոսյանի գնահատմամբ՝ Հայաստանը և ՀԱՊԿ-ը աստիճանաբար մոտենում են հարաբերությունների այնպիսի կետի, որից հետդարձը կարող է շատ դժվար լինել։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T23:15+0400
2026-08-05T23:15+0400
2026-08-05T23:15+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
բենիամին պողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51712575_0:0:1600:901_1920x0_80_0_0_82e207d378fc9e6cd98abedaee64e03e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, հավանականությունը, որ այս կամ այն ուժային կենտրոնը Երևանին անվտանգության երաշխիքներ կտրամադրի, գրեթե զրոյի է հավասար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից հնարավոր զրկելու մասին որոշումը կարող է ընդունվել միայն կազմակերպության անդամ պետությունների կոնսենսուսով։ Նա չէր բացառել, որ այս հարցը դաշինքի անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում։ Վասիլևը նա հղում էր արել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածին, որը նախատեսում է նման հնարավորություն։Պողոսյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի հայտարարությունը պետք է դիտարկել որպես Երևանին ուղղված ուղերձ՝ հայ-ռուսական հարաբերությունների դինամիկայի ավելի լայն համատեքստում։Նրա խոսքով՝ եթե նոյեմբերին իսկապես քննարկվի Հայաստանին ձայնի կամ քվեարկության իրավունքից զրկելու հարցը, այդ որոշումը կարող է ընդունվել միայն ՀԱՊԿ-ի մնացած հինգ անդամների համաձայնությամբ։ Պողոսյանը ենթադրվում է, որ քննարկվող հարցի կողմ հանդիսացող Հայաստանն ամենայն հավանականությամբ չի մասնակցի քվեարկությանը, իսկ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը կամ Տաջիկստանը կարող են որոշումը արգելափակել։«Եթե մնացած հինգ անդամներից որևէ մեկը դեմ քվեարկի Հայաստանին ձայնի իրավունքից կամ քվոտավորմամբ հասնող պաշտոններից զրկելուն, փաստացի կարող է վետո կիրառվել այդ որոշման նկատմամբ»,– ասաց վերլուծաբանը։Միաժամանակ, նրա գնահատմամբ, նման որոշումը գործնականում գրեթե ոչինչ չի փոխի Հայաստանի համար։ Նա հիշեցրեց, որ Երևանը 2024 թվականի սկզբից սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը և այդ ժամանակից չի մասնակցել որոշումների նախապատրաստմանն ու քվեարկությանը, սակայն նաև չի փորձել վետո դնել դրանց վրա։«Հայաստանը քննարկումներին և քվեարկությանը չէր մասնակցում, բայց նաև դեմ չէր քվեարկում։ Եթե հիմա նրան պաշտոնապես զրկեն այդ իրավունքից, պարզապես տեսականորեն այլևս չի կարողանա որևէ որոշում արգելափակել։ Գործնական ազդեցությունը, իմ կարծիքով, զրոյական է»,– նշեց Պողոսյանը։Վերլուծաբանը չհիշեց կազմակերպության պատմության մեջ այլ դեպք, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառված լինի անդամ որևէ պետության նկատմամբ։ Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավոր որոշումը ոչ թե ինքնուրույն կվատթարացնի հայ-ռուսական հարաբերությունները, այլ կլինի արդեն իսկ վատացող հարաբերությունների հերթական հետևանքը։Նրա խոսքով՝ հիմա Հայաստանն ունի ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ իրավական անվտանգային երաշխիքներ` առաջինը ՀԱՊԿ անդամակցությունն է, որը դե յուրե շարունակում է գործել՝ չնայած մասնակցության սառեցմանը, իսկ երկրորդը՝ 1997 թվականի հայ-ռուսական բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիրն ու Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման վերաբերյալ համաձայնագիրը։ Սակայն, ըստ Պողոսյանի, առանձին հարց է, թե հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման պայմաններում այդ իրավական փաստաթղթերը որքանով են իրականում գործունակ։«Կարելի է միայն ցանկանալ, որ Հայաստանը կրկին չհայտնվի իրավիճակում, երբ գետնի վրա պետք է պարզվի՝ այդ պայմանագրերն աշխատում են, թե ոչ»,– նշեց վերլուծաբանը։Նրա գնահատմամբ՝ եթե Հայաստանը դադարեցնի ՀԱՊԿ անդամակցությունը, իսկ հայ-ռուսական հարաբերությունների հետագա վատթարացումը հանգեցնի նաև երկկողմ անվտանգային պայմանագրերի դադարեցմանը, Երևանը կարող է մնալ առանց իրավական պարտադիր ուժ ունեցող անվտանգության երաշխիքների։ Պողոսյանը գրեթե բացառեց, որ առաջիկա տարիներին այդ բացը լրացվի ՆԱՏՕ-ի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի կամ որևէ այլ արևմտյան պետության կողմից։«Իրավական պարտադիր ուժ ունեցող անվտանգային երաշխիքների տրամադրման հավանականությունն այլ պետությունների կամ ռազմաքաղաքական դաշինքների կողմից առաջիկայում, իմ գնահատմամբ, մոտ է զրոյի»,– ասաց նա։Վերլուծաբանը միաժամանակ ընդգծեց, որ գործող երաշխիքների փաստացի արդյունավետությունն արդեն իսկ հարցեր է առաջացնում, քանի որ 2022 թվականի սեպտեմբերին դրանք ամբողջությամբ չաշխատեցին։ Նրա խոսքով՝ պատճառներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն էր և Ռուսաստան–Արևմուտք լայն հակամարտությունը, սակայն անկախ պատճառներից՝ իրավական պարտավորությունների գործնական կիրառումն այսօր կասկածի տակ է։ Պողոսյանի գնահատմամբ՝ Հայաստանը և ՀԱՊԿ-ը աստիճանաբար մոտենում են հարաբերությունների այնպիսի կետի, որից հետդարձը կարող է շատ դժվար լինել։ Այդուհանդերձ, նա դեռ լիովին չի բացառում գործընթացը կանգնեցնելու հնարավորությունը։«Եթե կողմերին հաջողվի առնվազն կանգնեցնել հայ-ռուսական հարաբերությունների բացասական դինամիկան, ապա ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները կարող են պահպանվել ներկայիս վիճակում՝ դե ֆակտո սառեցված մասնակցություն և դե յուրե անդամակցություն»,– ասաց նա։Հակառակ դեպքում, ըստ վերլուծաբանի, փաստացի սառեցումը կարող է վերածվել Հայաստանի անդամակցության իրավական դադարեցման։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51712575_177:0:1600:1067_1920x0_80_0_0_4d0ec4467c25439965418959f4bd666f.jpg.webp
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), բենիամին պողոսյան
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), բենիամին պողոսյան
Պողոսյանի գնահատմամբ՝ Հայաստանը և ՀԱՊԿ-ը աստիճանաբար մոտենում են հարաբերությունների այնպիսի կետի, որից հետդարձը կարող է շատ դժվար լինել։
Պողոսյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի հայտարարությունը պետք է դիտարկել որպես Երևանին ուղղված ուղերձ՝ հայ-ռուսական հարաբերությունների դինամիկայի ավելի լայն համատեքստում։
«ՀԱՊԿ-ը հայ-ռուսական հարաբերությունների բաղադրիչներից մեկն է։ Չի կարող լինել ՀԱՊԿ-ի անդամակցություն ՌԴ-ի հետ հարաբերություններից զատ։ Դեռևս 1992 թվականի մայիսին Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման պահից ի վեր այս ամենն այսպես ասած, հայ-ռուսական հարաբերությունների կամ դաշնակցային հարաբերությունների ճարտարապետության մեջ էր։ ՀԱՊԿ-ի հետ կապված պատմությունը կարելի է տարբեր կերպ գնահատել՝ որպես հայ-ռուսական հարաբերությունների վերաիմաստավորում, տրանսֆորմացիա կամ վատթարացում։ Ամեն դեպքում սա ավելին է, քան Հայաստանի կողմից որևէ պարտականություն չկատարելու շուրջ ընթացող գործընթացները»,- ասաց փորձագետը։
Նրա խոսքով՝ եթե նոյեմբերին իսկապես քննարկվի Հայաստանին ձայնի կամ քվեարկության իրավունքից զրկելու հարցը, այդ որոշումը կարող է ընդունվել միայն ՀԱՊԿ-ի մնացած հինգ անդամների համաձայնությամբ։ Պողոսյանը ենթադրվում է, որ քննարկվող հարցի կողմ հանդիսացող Հայաստանն ամենայն հավանականությամբ չի մասնակցի քվեարկությանը, իսկ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը կամ Տաջիկստանը կարող են որոշումը արգելափակել։
«Եթե մնացած հինգ անդամներից որևէ մեկը դեմ քվեարկի Հայաստանին ձայնի իրավունքից կամ քվոտավորմամբ հասնող պաշտոններից զրկելուն, փաստացի կարող է վետո կիրառվել այդ որոշման նկատմամբ»,– ասաց վերլուծաբանը։
Միաժամանակ, նրա գնահատմամբ, նման որոշումը գործնականում գրեթե ոչինչ չի փոխի Հայաստանի համար։ Նա հիշեցրեց, որ Երևանը 2024 թվականի սկզբից սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը և այդ ժամանակից չի մասնակցել որոշումների նախապատրաստմանն ու քվեարկությանը, սակայն նաև չի փորձել վետո դնել դրանց վրա։
«Հայաստանը քննարկումներին և քվեարկությանը չէր մասնակցում, բայց նաև դեմ չէր քվեարկում։ Եթե հիմա նրան պաշտոնապես զրկեն այդ իրավունքից, պարզապես տեսականորեն այլևս չի կարողանա որևէ որոշում արգելափակել։ Գործնական ազդեցությունը, իմ կարծիքով, զրոյական է»,– նշեց Պողոսյանը։
Վերլուծաբանը չհիշեց կազմակերպության պատմության մեջ այլ դեպք, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառված լինի անդամ որևէ պետության նկատմամբ։ Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավոր որոշումը ոչ թե ինքնուրույն կվատթարացնի հայ-ռուսական հարաբերությունները, այլ կլինի արդեն իսկ վատացող հարաբերությունների հերթական հետևանքը։
«Պատճառահետևանքային կապը հակառակն է` ոչ թե այս որոշումը կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, այլ դրանց վատթարացումը կարող է նման որոշման պատճառ դառնալ»,– ընդգծեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ հիմա Հայաստանն ունի ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ իրավական անվտանգային երաշխիքներ` առաջինը ՀԱՊԿ անդամակցությունն է, որը դե յուրե շարունակում է գործել՝ չնայած մասնակցության սառեցմանը, իսկ երկրորդը՝ 1997 թվականի հայ-ռուսական բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիրն ու Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման վերաբերյալ համաձայնագիրը։ Սակայն, ըստ Պողոսյանի, առանձին հարց է, թե հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման պայմաններում այդ իրավական փաստաթղթերը որքանով են իրականում գործունակ։
«Կարելի է միայն ցանկանալ, որ Հայաստանը կրկին չհայտնվի իրավիճակում, երբ գետնի վրա պետք է պարզվի՝ այդ պայմանագրերն աշխատում են, թե ոչ»,– նշեց վերլուծաբանը։
Նրա գնահատմամբ՝ եթե Հայաստանը դադարեցնի ՀԱՊԿ անդամակցությունը, իսկ հայ-ռուսական հարաբերությունների հետագա վատթարացումը հանգեցնի նաև երկկողմ անվտանգային պայմանագրերի դադարեցմանը, Երևանը կարող է մնալ առանց իրավական պարտադիր ուժ ունեցող անվտանգության երաշխիքների։ Պողոսյանը գրեթե բացառեց, որ առաջիկա տարիներին այդ բացը լրացվի ՆԱՏՕ-ի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի կամ որևէ այլ արևմտյան պետության կողմից։
«Իրավական պարտադիր ուժ ունեցող անվտանգային երաշխիքների տրամադրման հավանականությունն այլ պետությունների կամ ռազմաքաղաքական դաշինքների կողմից առաջիկայում, իմ գնահատմամբ, մոտ է զրոյի»,– ասաց նա։
Վերլուծաբանը միաժամանակ ընդգծեց, որ գործող երաշխիքների փաստացի արդյունավետությունն արդեն իսկ հարցեր է առաջացնում, քանի որ 2022 թվականի սեպտեմբերին դրանք ամբողջությամբ չաշխատեցին։ Նրա խոսքով՝ պատճառներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն էր և Ռուսաստան–Արևմուտք լայն հակամարտությունը, սակայն անկախ պատճառներից՝ իրավական պարտավորությունների գործնական կիրառումն այսօր կասկածի տակ է։ Պողոսյանի գնահատմամբ՝ Հայաստանը և ՀԱՊԿ-ը աստիճանաբար մոտենում են հարաբերությունների այնպիսի կետի, որից հետդարձը կարող է շատ դժվար լինել։ Այդուհանդերձ, նա դեռ լիովին չի բացառում գործընթացը կանգնեցնելու հնարավորությունը։
«Եթե կողմերին հաջողվի առնվազն կանգնեցնել հայ-ռուսական հարաբերությունների բացասական դինամիկան, ապա ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները կարող են պահպանվել ներկայիս վիճակում՝ դե ֆակտո սառեցված մասնակցություն և դե յուրե անդամակցություն»,– ասաց նա։
Հակառակ դեպքում, ըստ վերլուծաբանի, փաստացի սառեցումը կարող է վերածվել Հայաստանի անդամակցության իրավական դադարեցման։