https://arm.sputniknews.ru/20260805/irann-u-omany-hamadzajnecrel-en-hvormuzum-naveri-ertughineri-manramasnery-baghaji-105451872.html
Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզում նավերի երթուղիների մանրամասները. Բաղայի
Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզում նավերի երթուղիների մանրամասները. Բաղայի
Sputnik Արմենիա
«Եթե ոչ ոք չխանգարի», քննարկման և կազմման վերջնական փուլում կլինի նաև երկու երկրների համատեղ հայտարարությունը, որը ներառում է համաձայնագրի հիմնական… 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T22:05+0400
2026-08-05T22:05+0400
2026-08-05T22:08+0400
օման
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
մերձավոր արևելք
ամն
իսմայիլ բաղայի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785373_0:68:1280:789_1920x0_80_0_0_f8f1ee0a642de5e84e87bea992dddd67.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցում նավերի անցման համար երթուղիների աշխարհագրական մանրամասները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
օման
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
մերձավոր արևելք
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785373_68:0:1205:853_1920x0_80_0_0_df6a4c8a44c7e96b7976f7508da3dba5.jpg.webp
օման, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, մերձավոր արևելք, ամն, իսմայիլ բաղայի
օման, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, մերձավոր արևելք, ամն, իսմայիլ բաղայի
«Եթե ոչ ոք չխանգարի», քննարկման և կազմման վերջնական փուլում կլինի նաև երկու երկրների համատեղ հայտարարությունը, որը ներառում է համաձայնագրի հիմնական նկատառումներն ու կետերը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցում նավերի անցման համար երթուղիների աշխարհագրական մանրամասները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Կողմերի կողմից ուրվագծված երթուղու աշխարհագրական մանրամասները համաձայնեցվել են, և եթե երրորդ կողմերը չխոչընդոտեն այս ուղղությամբ աշխատանքներին, երկու երկրների համատեղ հայտարարությունը, որը ներառում է համաձայնագրի հիմնական նկատառումներն ու կետերը, նույնպես կլինի քննարկման և կազմման վերջնական փուլում», – Բաղայիի խոսքերն է մեջբերում Իրանի ԱԳՆ–ի պաշտոնական Telegram– ալիքը։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։