Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի հարցի շուրջ

Իրանի և Օմանի կողմից բանակցողները համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավագնացության ուղիների շուրջ, հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։

Նշվում է, որ համաձայնեցվել են նեղուցով նավագնացության ուղիների «աշխարհագրական կոորդինատները», և որ Իրանն ու Օմանը այդ կապակցությամբ հայտարարությամբ են հանդես գալու։

Իրանի ԱԳՆ-ից Al Jazeera-ին հայտնել են, որ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Էսմայիլ Բաղային երրորդ երկրներին կոչ է արել չմիջամտել այդ գործընթացին։

Leave a comment