Հայաստանը 4 մեդալ է նվաճել մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայում

Բաժանորդագրվել

Օլիմպիադային մասնակցել են 447 ուսանող 135 երկրից։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մաթեմատիկայի 33-րդ միջազգային ուսանողական օլիմպիադայում։ Այս մասին հայտնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Ոսկե մեդալ է նվաճել Վահան Բաղդասարյանը, արծաթե՝ Ռուբեն Համբարձումյանը և Ցովակ Եգորյանը։ Ստեփան Գևորգյանը արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Էդգար Օհմրցյանը` գովասանագրի։

Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը։ Դրան մասնակցել են 447 ուսանողներ աշխարհի 135 համալսարաններից։

Leave a comment