Քաղաքականություն
05.08.2026 | 17:03
Ազգային ժողովի նիստում պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով ԱԺ ղեկավար կազմի ձևավորմանը, պետական խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքին և «իրական Հայաստանի» հայեցակարգին։
Բաղդասարյանը քննադատել է ընդդիմադիրների վարքագիծը պետական արարողակարգային միջոցառումների ժամանակ։ Նա տարակուսելի է համարել երկրի նախագահի ելույթին չարձագանքելը և երդման արարողությանը ոտքի չկանգնելը։ Առանձնահատուկ շեշտադրում է արվել ՀՀ օրհներգի ժամանակ ձեռքը սրտին դնելու պահանջին։
«Դա Հայաստանի Հանրապետության օրհներգն է… Ես իհարկե հասկանում եմ, որ ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց Հայաստանի հիմնը այլ է»,- հայտարարել է նա
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան