ՍԴ-ն ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը կքննի սեպտեմբերի 15-ին


Սահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ համաձայնագրի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը կքննի սեպտեմբերի 15-ին՝ գրավոր ընթացակարգով:


Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Եթե բարձր դատարանը միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:


Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 4-ին, իսկ հուլիսի 16-ին Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրի վավերացմանը։

Դիտումների քանակ7

Leave a comment