Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվել է


Փետրվարի 8-ին՝ ժամը 23.30-ին, Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները իրավախախտում կատարելու համար Եղեգնաձոր քաղաքի Միկոյան-Երևանյան խճուղում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը։


Իրավախախտումը չարձանագրելու համար օտարերկրյա քաղաքացի 63-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ բեռնատարը՝ հատուկ պահպանվող տարածք:


Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Դիտումների քանակ7

Leave a comment