«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.08.2026 | 18:09

Ազգային ժողովի ամբիոնից ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանը արձագանքել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած «չտես գյոռմամիշներ» որակմանը։

Չախոյանը հարցադրում է արել, թե ով է իրականում «գյոռմամիշը» (ագահը)՝ մեղադրանքներ ուղղելով ընդդիմադիր ուժերին։ Ըստ պատգամավորի՝ «գյոռմամիշությունը» դրսևորվել է ՀԷՑ-ի միջոցով զորամասերի և մանկապարտեզների վրա հավելագրումներ անելու մեջ։ 

«Գյոռմամիշն ո՞վ է՝ որ ՀԷՑ-ի նման ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքը տարել 100%-անոց գրավադրել է»,- հայտարարել է պատգամավորը՝ պնդելով, որ այն օգտագործվել է «Տաշիր Գրուպի» այլ բիզնեսները պահելու համար։

Անդրադառնալով երկրորդ նախագահի ընտանիքին՝ Չախոյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը 400,000 դրամ աշխատավարձով դարձել է դոլարային միլիոնատեր։ Նա հաշվարկ է ներկայացրել, ըստ որի՝ 200 միլիոն դոլար աշխատելու համար նախկին նախագահից կպահանջվեր 1666 տարի։ 

Եզրափակելով ելույթը՝ Տարոն Չախոյանը հայտարարել է, որ միայն ընդդիմադիր ուժերն են խլել Հայաստանից և ժողովրդից։ 

«Ձեր գյոռմամիշության արդյունքում խլածը հետ է վերադարձվում պետությանն ու ժողովրդին»,- նշել է նա՝ արժանանալով ընդդիմության բուռն դիմադրությանը։

Երբ Չախոյանը անդրադարձել է Գարեգին Բ-ին և նրան անվանել է Կտրիճ Ներսիսյան, դա բուռն արձագանք է առաջացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության շարքերում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment