Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Լիբանանին. ՑԱԽԱԼ–ը կոչով դիմել է բնակչությանը

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իսրայելի բանակը «Հզբոլլահին» մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ և հայտարարել, որ կսկսի հարվածներ հասցնել Լիբանանի հարավին:

ՑԱԽԱԼ-ը Լիբանանի հարավում գտնվող Էլ-Մանսուրի բնակավայրի բնակիչներին կոչ է արել անհապաղ լքել տները:

«Հանուն ձեր անվտանգության դուք պետք է անհապաղ լքեք տները և առնվազն 1000 մետր հեռանաք դեպի հյուսիս,», – ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ իսրայելական բանակը մտադիր է գործողություններ ձեռնարկել «Հզբոլլահ» շարժման դեմ:

Leave a comment