Մեզ հաջողություն մաղթեցին գալիք ընտրություններին. Սիմոնյանը՝ ՌԴ այցի մասին

Մեզ հաջողություն մաղթեցին գալիք ընտրություններին. Սիմոնյանը՝ ՌԴ այցի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Շատ լավ արձագանքներ եմ ստանում: Ես ներկայացրել եմ մեր մտահոգությունները, իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները, իմ այցի իմաստը հենց դա էր»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՌԴ այցին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյաը նշեց, որ այն, ինչ այստեղ է ասել, ասել է նաև այնտեղ. «Մենք ունեցել ենք շատ կարևոր քննարկումներ՝ սկսած տարբեր ներդրումների հետ կապված ՀՀ տարածքում, վերջացրած Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելուց: Իրենք մեզ վստահեցրին, որ որևիցե ձևով շահագրգռվածություն չունեն մեր արտաքին, ներքին քաղաքականության հետ կապված, իհարկե, իրենց ինչ-որ բաներ մտահոգում է, մեզ ինչ-որ բաներ մտահոգում է, նույնիսկ ինչ-որ պահի մեզ հաջողություն մաղթեցին գալիք ընտրություններին: Իմ հանդիպումները Ռուսաստանում պետական պաշտոնյաների հետ և իմ շփումն ու արձագանքը, որը ես տեսա իրենց լրատվական դաշտում՝ կատեգորիկ հակառակ էին»:

Leave a comment