Իրանի և Օմանի միջև ձեռք բերված համաձայնագիրը որևէ կերպ չի ենթադրում Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB)։
IRIB-ի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցով նավերի անցման կարգի վերաբերյալ բանակցություններն ընթանում են բացառապես Իրանի և Օմանի միջև և որևէ առնչություն չունեն Միացյալ Նահանգների հետ։
Պետական հեռուստառադիոընկերությունը շեշտում է, որ նեղուցի նավարկության կազմակերպման վերաբերյալ քննարկումները երկկողմ ձևաչափով են իրականացվում։