Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.08.2026 | 16:45

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի ամբիոնից պատասխանել է ընդդիմության հարցերին՝ ներկայացնելով իշխանության տեսակետը Հայաստանին սպառնացող վտանգների և հայրենիքի ընկալման վերաբերյալ:

Ռուբինյանը հստակեցրել է, որ հիմնական սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից: Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղությունը դեռևս անշրջելի և ինստիտուցիոնալ չէ, իսկ Թուրքիայի հետ փակ սահմանն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը տնտեսական և դիվանագիտական վտանգներ են պարունակում: Ռուբինյանը նշել է նաև տնտեսական և էներգետիկ կապերի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը:

Հակադրելով իշխանության և ընդդիմության մոտեցումները՝ նա ասել է. «Մենք տեսնում ենք սպառնալիք, մենք ուզում ենք վերացնել այդ սպառնալիքը… դուք տեսնում եք սպառնալիք և որոշում եք կթել այդ սպառնալիքը»: 

Ըստ նրա՝ Դաշնակցությունը «սնվում է սպառնալիքով», քանի որ առանց դրանց կորցնելու է իր գոյության իմաստը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment