Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին

Քաղաքականություն

05.08.2026 | 16:54

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է, որ «պաշտպանության նախարարի առաջարկով» ՊՆ թիկունքի բոլոր ծառայությունները «կկենտրոնացվեն մեկ ձեռքում»։ Նա դրանց ղեկավար է նշանակել «Կենտրոն» («Центр») խմբի հրամանատար Վալերի Սոլոդչուկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պուտինն ընդգծել է, որ «ներկայիս պայմաններում սա լիովին մարտունակ գործողություն է»։

Նշենք, որ ուկրաինական կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները հանգեցրել են բենզինի գների բարձրացմանը Ռուսաստանում, իսկ վառելիքային ճգնաժամը համակել է Ռուսաստանի տասնյակ շրջաններ: Ավելին, հուլիսի կեսերից ի վեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվում են Wildberries-ի պահեստների և լոգիստիկ կենտրոնների վրա, որը Ռուսաստանի ամենամեծ շուկաներից մեկն է, և առնվազն 15 նման կենտրոն արդեն վնասվել է։

Իր հերթին, «Կենտրոն» խմբի ղեկավարությունը փոխանցվել է «Արևելք» խմբավորման հրամանատար Անդրեյ Իվանաևին, իսկ «Արևելք» խմբինը՝ Պյոտր Բոլգարևին։

Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ անօդաչու համակարգերի զորքերը կղեկավարի «Կենտրոն» խմբավորման շտաբի պետ Դենիս Լյամինը։

Վլադիմիր Պուտինն այս վերադասավորումները որակել է որպես «Պաշտպանության նախարարության կառուցվածքների կատարելագործում», որը, նրա խոսքով, անհրաժեշտ էր «կապված Հատուկ ռազմական գործողության կարիքների և փորձի հետ (այսպես են ռուսական իշխանություններն անվանում Ուկրաինայում պատերազմը)»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment