Դուք մեզ հեռացնելու համար չպետք է աշխատեք, այլ մեկ քաղաքացու բարօրության համար․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.08.2026 | 16:28

Ազգային ժողովում Վահագն Ալեքսանյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Արայիկ Հարությունյանը: 

Հարությունյանը նշել է, որ ճանաչում է Վահագն Ալեքսանյանին դեռևս համալսարանական տարիներից, երբ դասավանդել է նրան ԵՊՀ-ում։ Բանախոսը շեշտել է Ալեքսանյանի սկզբունքայնությունը. «Այն երիտասարդ տարիքից այն սկզբունքայնությունը, որ ունեցել է պարոն Ալեքսանյանը, պահպանվել է, և դա լավ որակ է քաղաքական գործչի համար»։

Պատգամավորը նաև պատասխանել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ կասկածներին և «փոշիացած ձայների» թեմային։ Նա թվարկել է մի շարք ընդդիմադիր պատգամավորների անուններ, ովքեր մանդատ են ստացել հենց այդ համակարգի շնորհիվ. «Լա՛վ եք արել, որ վերցրել եք, որովհետև դա օրենսդրությամբ է այդպես»։

Եզրափակելով խոսքը՝ նա անդրադարձել է Լևոն Քոչարյանի ելույթին՝ նշելով, որ քաղաքական անարդարությունը պետք է գտնի իր հանգուցալուծումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment