Սահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ-ի հարցը կլսի սեպտեմբերի 15-ին

Քաղաքականություն

Սահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ-ի հարցը կլսի սեպտեմբերի 15-ին

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։

Ըստ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի որոշման՝ դատաքննությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ գրավոր ընթացակարգով։

Գործով զեկուցող էլ նշանակվել է դատավոր Էդգար Շաթիրյանը։

Հիշեցնենք, որ Գործադիրը հուլիսի 16-ին որոշել էր հավանություն տալ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։

Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով գործադիր մարմինը դիմել էր Սահմանադրական դատարան։

Իսկ երբ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները, կառավարությունը օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով:

Սահմանադրական դատարանում էլ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ է նշանակվել Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ նրան վերապահվել է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով կողմին վերապահված բոլոր իրավունքները։

Leave a comment