ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը, եթե Թեհրանը համաձայնության հասնի Օմանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ. FT


Եթե Իրանը և Օմանը համաձայնության հասնեն Հորմուզի նեղուցով նավերի անցման վերաբերյալ, ԱՄՆ-ն կարող է մեղմացնել իրանական նավթի արտահանման նկատմամբ պատժամիջոցները և վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ չորեքշաբթի հաղորդել է Financial Times (FT)-ը։


Երկու այլ աղբյուրի համաձայն՝ Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրը «դեռևս պահանջում է Թեհրանի բարձրագույն ղեկավարության հաստատումը»։ Ակնկալվում է, որ նեղուց մտնող նավերը կանցնեն Իրանի ջրերով և դուրս կգան հիմնականում Օմանի ջրերով։


Ակնկալվում է, որ ժամանակավոր համաձայնագրի ամբողջ ընթացքում վճարներ չեն գանձվի, պարզաբանել են աղբյուրները։ Այնուամենայնիվ, Թեհրանը պնդում է, որ ի վերջո նավերից կգանձի «ծառայության վճարներ» անցման համար, որը մերժել են Պարսից ծոցի երկրները։


Օմանը, իր հերթին, ուրիշ առաջարկներ է ներկայացրել՝ նման Հարավարևելյան Ասիայի Մալակկայի նեղուցում կիրառվող սխեմային. ոչ առևտրային կազմակերպությունները կամավոր ներդրումներ են կատարում նավարկության անվտանգությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանն աջակցելու համար։


Axios-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հաղորդել է՝ Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի կնքմանը։

Leave a comment