Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնել

Բաժանորդագրվել

Միքայել սրբազանին առնվազն 2 շաբաթ վերականգնողական բուժում է հարկավոր։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը։

«Այս անգամ վիրահատությունը ուրալոգիական բնույթի է եղել։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, նոր ենք վերջացրել։ Ամեն ինչ լավ է»,–ասաց Չարչյանը։

Նրա խոսքով` Միքայել սրբազանին առնվազն 2 շաբաթ վերականգնողական բուժում է հարկավոր։

Leave a comment