Այ՛ո, փողերը հավաքեցինք, չտարանք մանկապարտեզները երեք կոպեկով գրպանեցինք. Ավինյան

Այ՛ո, փողերը հավաքեցինք, չտարանք մանկապարտեզները երեք կոպեկով գրպանեցինք. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այսօր լսեցինք տարատեսակ քննադատություններ Երևանի քաղաքապետարանի իրականացրած աշխատանքների վերաբերյալ:   Իրականում, երբ լսում ես ընդդիմությանը, շատ տարօրինակ սայթաքումներ ես  նկատում: Ասում են՝ փողերը հավաքագրեցիք  ավտոբուսներ  գնեցիք, այո, փողերը հավաքեցինք չտարանք մանկապարտեզները  երեք կոպեկով գրպանեցինք,  ճիշտ եք հասկանում,  չտարանք Սևանի ափին մեզ դղյակներ սարքեցինք»,- Երևանի ավագանու նիստում այս մասին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

«Ես հասկանում եմ ձեր ջղաձգումները  մանկապարտեզների թեմայով, հենց խոսքը վերաբերում է պետական բյուջեի վատնմանը, յուրացմանը  ձեզ մետ ջղաձգում է առաջանում, էս ջղաձգումները  բնական են: Համապետական ընտրությունների համար պետք է քասթինգ անցեն, ինչքան էստեղից ավելի խրոխտ ելույթ ունենաք էն թեմաների վերաբերյալ, որ հենց ձեր քաղաքական, մերձքաղաքական անձերին է վերաբերոմ, ինչքան իրանց լավ պաշտպանեք, էնքան լավ տեղերի եք հավակնում  2026-ի ընտրությունների տարբեր կուսակցությունների ցուցակում»,- ասաց Ավինյանը:  

Ի  պատասխան ընդդդիմության մեկնաբանություններին նա նշեց, որ վերջին 3,5 տարում 60 հա կանաչ տարածքներ են ստեղծվել,.«Ինչը լավ էլի, այ ձեր ցավը տանեմ, 22 տարում ձեր հետ աֆիլացված իշխանությունները դրանից պակաս են ստեղծել»:  

Նա ասաց, որ ուրախ է  կասկածամտության համար ու կցանկանա, տեսնել թերհավատաների դեմքերը, երբ Աջափնյակի մետրոյի կայարանը կսկսեն կառուցել:

 

 

 

 

 

Leave a comment