Պակիստանը ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կկնքի. ՌԴ–ում դեսպան

Բաժանորդագրվել

Իսլամաբադը մտադիր է ողջամիտ ժամկետում համաձայնության գալ ազատ առևտրի գոտու շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իսլամաբադը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կկնքի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Տիրմիզին։

Նա նշել է, որ գործընթացը կարող է տևել մի քանի ամսից մինչև երկու տարի:

«Մենք արդեն գործարկել ենք Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման գործընթացը, քանի որ Պակիստանը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի բնական գործընկերն է։ Ես տեսնում եմ այն օրը, երբ մարդիկ Մուրմանսկից, Մինսկից, Մոսկվայից կկարողանան մեկնել Իսլամաբադ, Կարաչի կամ Գվադար այս բոլոր երկրների միջով (Հյուսիս-Հարավ միջանցքի)։ Պակիստանը խորապես համոզված է, որ լինելով Եվրասիական տնտեսական տարածաշրջանի երկիր՝ պետք է ավելի շատ առևտրային շփումներ ունենա մարդկանց միջև, ինչպես նաև գործարար երկկողմ շփումներ՝ միավորման բոլոր երկրների հետ», – ասել է նա։

Շփումներն ընթացել են բավական բարձր մակարդակով՝ Պակիստանի առևտրի նախարարի և Եվրասիական տնտեսական միության ղեկավարի միջև։

Leave a comment