Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու առիթով

Բաժանորդագրվել

Չինաստանի վարչապետն ընդգծել է, որ պատրաստ են համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, վստահության և փոխշահավետության սկզբունքներով։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորական ուղերձ է հղել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Չինաստանը և Հայաստանը վայելում են երկարամյա ավանդական բարեկամություն։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր (34 տարի առաջ) երկկողմ հարաբերությունները պահպանել են ամուր և կայուն աճ, իսկ գործնական համագործակցությունը տվել է բեղմնավոր արդյունքներ»,-նշել է նա։

Չինաստանի վարչապետն ընդգծել է, որ պատրաստ են համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության և փոխշահավետության սկզբունքներով` խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում և շարունակաբար հարստացնելու երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2–ին Նիկոլ Փաշինյանը վերանշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։

Leave a comment