Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն

Հասարակություն

05.08.2026 | 15:19

Վայոց ձորի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 1 միլիոն 925 հազար դրամ: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ Վայոց ձորի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 քրեական վարույթ:

Ըստ դատախազության՝ ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 2 մեղադրական դատավճիռ:

Leave a comment