Անհայտ կորած ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կշարունակվի
2020 թ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցությունը կշարունակվի։
Նախագծի ընդունման դեպքում սոցիալական աջակցությունը կտրամադրվի 8 անհայտ կորած անձանց ընտանիքների՝ 2026 թվականի հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների համար՝ ամիսը 300.000 դրամ։ Պետական բյուջեից կպահանջվի 7.200.000 դրամ: Ընտանիքները դիմում կարող են ներկայացնել մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ:
Նախագիծը Կառավարության անդամներին ներկայացնելու է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։